Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Իսահակյանի պորտրեն

Իսահակյանի պորտրեն
21.04.2025 | 15:00

1955 թ. աշնանը միտք հղացա քանդակելու Ավետիք Իսահակյանի պորտրեն: Այդ գիշեր ես համայա չքնեցի, ամբողջ ժամանակ մտածում էի, թե ինչ կոմպոզիցիայով եմ կատարելու այդ գործը, բայց, դժբախտաբար, ոչինչ չկարողացա գտնել: Պարզվեց, որ զուր էին իմ «ստեղագործական տառապանքները». Վարպետն այնքան էր հոգնած այդ օրերին, որ ոչ մի գնով չհամաձայնեց դառնալ իմ բնորդը…

Ես շփոթված ոտքի ելա և ուզում էի դուրս գալ, երբ նա ինձ պահեց «մի գավաթ սուրճի»: Հետո խոսք բացվեց քաղաքական վերջին նորությունների, գյուղում տարվող աշխատանքների մասին:

- Գյուղացիության մասին պետք է շատ մտածել,- դանդաղ խոսեց նա, գլուխը հակեց և ամբողջովին տարվեց իր մտքերով…

- Ահա հենց այն կերպարը,- մտածեցի ,- որ ես փնտրում էի, բայց չէի գտնում: Հետո վարպետը անսպասելիորեն բարձրացրեց գլուխը և հետաքրքրվեց, թե քանի սեանս է ինձ հարկավոր:

- Երեք,- ուրախացած վեր թռա ես,- մեկ ժամով: Նա տվեց իր համաձայնությունը: Կոմպոզիցիան արդեն գտնված էր:

Նիկողայոս Նիկողոսյան

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5972

Մեկնաբանություններ